ՎԻԼԼԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

նախատեսված 2-14 անձի համար

Վիլլա 3 ննջասենյակով

Սենյակի գինը ներառում է՝

  •  Անվճար WI-FI
  •  Ավտոկայանատեղի
  •  Հեռուստացույց
  •  Սառնարան
  •  Լվացքի մեքենա
  •  Ջեռուցում
  •  Մաքրություն
  •  Հարկեր

3 ննջասենյակով վիլլան նախատեսված է մեծ ընտանիքների համար (6-8 անձ): Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 135 քմ: Այն ունի մեծ հյուրասենյակ, միացված ճաշասենյակին, որտեղ դուք կարող եք անցկացնել ընտանեկան երեկոներ: Առանձնատունն ունի նաև խոհանոց, երեք առանձին ննջասենյակ և երեք առանձին լոգարան, որից մեկը նախատեսված է հյուրերի համար: Կա նաև լրացուցիչ մահճակալ տրամադրելու հնարավորություն

Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և ունի անհրաժեշտ բոլոր  խոհանոցային պարագաները և տեխնիկա՝ գազօջախ, միկրոալիքյին վառարան, թեյնիկ, սպասք լվացող մեքենա, սպասք:

 

Բոլոր լոգարանները համալրված են լոգախցիկներով և բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ վարսահարդարիչ, օճառ, շամպուն, բամբակե սրբիչներ, հողաթափեր: