ՎԻԼԼԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

նախատեսված 2-14 անձի համար

Դելյուքս Վիլլա 3 ննջասենյակով

Սենյակի գինը ներառում է՝

  •  Անվճար WI-FI
  •  Ավտոկայանատեղի
  •  Հեռուստացույց
  •  Սառնարան
  •  Լվացքի մեքենա
  •  Ջեռուցում
  •  Պատշգամբ
  •  Հարկեր

Դելյուքս վիլլան Վիլլաձոր Ապարտ Հոթելի ամենամեծ և հարմարավետ վիլլաներից մեկն է, որը նախատեսված է  6-8 անձի համար: Կա նաև լրացուցիչ մահճակալ տրամադրելու հնարավորություն: Նրա ընդհանուր մակերեսը կազմում է 170 քմ: Առանձնատունն ունի 3 առանձին ննջասենյակ՝ յուրաքանչյուրը իր սեփական լոգարանով: Մեծ հյուրասենյակի ինտերիերը, որը միացված է խոհանոցի և ճաշասենյակի հետ, իրականացված է նուրբ երանգներով: Այստեղ դուք կարող եք լիարժեք վայելել ձեր հանգիստը: Բացի այդ՛ դելյուքս վիլլան ունի մեծ պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դիմացի լեռներ

Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և ունի բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները և տեխնիկա՝ գազօջախ, միկրոալիքյին վառարան, թեյնիկ, սպասք լվացող մեքենա, սպասք:

 

Բոլոր լոգարանները համալրված են լոգախցիկներով և անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ վարսահարդարիչ, օճառ, շամպուն, բամբակե սրբիչներ, հողաթափեր: