ՎԻԼԼԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

նախատեսված 2-14 անձի համար

Սուպերիոր Վիլլա 5 ննջասենյակով

Սենյակի գինը ներառում է՝

  •  Անվճար WI-FI
  •  Ավտոկայանատեղի
  •  Հեռուստացույց
  •  Սառնարան
  •  Լվացքի մեքենա
  •  Ջեռուցում
  •  Հարկեր
  •  Բակ

Սուպերիոր վիլլան նախատեսված է ամենամեծ խմբերի համար: Այն շատ հարմարավետ տեղավորում է մինչև 14 անձ, քանի որ վիլլայի ընդհանուր մակերեսը կազմում է 280 քմ.! Առանձնատունն ունի 2 հյուրասենյակ, 5 առանձին ննջասենյակ՝ յուրաքանչյուրը իր լոգարանով, և խոհանոց:  

Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և ունի բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները և տեխնիկան՝ գազօջախ, միկրոալիքյին վառարան, թեյնիկ, սպասք լվացող մեքենա, սպասք:

Բոլոր լոգարանները համալրված են լոգախցիկներով և անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ վարսահարդարիչ, օճառ, շամպուն, բամբակե սրբիչներ, հողաթափեր: