ՎԻԼԼԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

նախատեսված 2-14 անձի համար

Վիլլա 1 ննջասենյակով

Սենյակի գինը ներառում է՝

  •  Անվճար WI-FI
  •  Ավտոկայանատեղի
  •  Հեռուստացույց
  •  Սառնարան
  •  Լվացքի մեքենա
  •  Ջեռուցում
  •  Մաքրություն
  •  Հարկեր

Այս հարմարավետ առանձնատունը նախատեսված է առավելագույնը 3+1 անձի համար: Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 65 ք.մ: Այն ունի հարմարավետ ստուդիո ոճով կառուցված սենյակ, որն ունի հյուրասենյակ և խոհանոց (վերջինս առանձնանում է հյուրասենյակից փոքր աստիճաններով); առանձին ննջասենյակ՝ մեկ երկտեղանի կամ երկու մեկտեղանի մահճակալներով և լոգարան: Այս սենյակը ունի նաև լրացուցիչ մահճակալ տեղադրելու հնարավորություն:

Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և ունի բոլոր անհրաժեշտ խոհանոցային պարագաները և տեխնիկա՝ գազօջախ, միկրոալիքյին վառարան, թեյնիկ, սպասք:

Բոլոր լոգարանները համալրված են լոգախցիկներով և բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ վարսահարդարիչ, օճառ, շամպուն, բամբակե սրբիչներ, հողաթափեր: